ՀԴԲ-ն բոլորին, ովքեր օգտվում են աշխատանքի եւ ուսուցման համար տեսակապի հանրահայտ հավելվածից, զգուշացնում է, որ հաքերներն ավելի հաճախ են կոտրում Zoom-ում տեսահամաժողովներն ու առցանց դասերը: Սա վախեցնող միտում է, որն առաջանում է կորոնավիրուսի համավարակի համապատկերին, փոխանցում է Americaru-ն: 

«ՀԴԲ-ն բազմաթիվ տեղեկություններ է ստացել համաժողովներին հաքերների ներթափանցման մասին, որոնք այնտեղ տեղադրում են պոռնոգրական կամ ատելություն հրահրող պատկերներ, սպառնալիքներ եւ այլ տհաճ բաներ»,- ասում են ՀԴԲ ներկայացուցիչները:.

Ի թիվս այլ դեպքերի՝ նշվում է առցանց դասաժամերը կոտրելը, ընդ որում՝ հաքերները երեխաներին ցույց են տվել սվաստիկայով լուսանկարներ: Zoom-ը պատրաստվում է  կոտրելու վերաբերյալ գրառումները փոխանցել իշխանություններին, իսկ խախտողներին ատելության հիմքով հանցագործություններ կատարելու մեղադրանք ներկայացնել: