ԱՄՆ-ում 1958 թվականի Volkswagen Type 2-ը համալրել են Rolls-Royce Viper 535 ռեակտիվ շարժիչով։ Այդ ագրեգատի հզորությունը կազմում է 5000 ձիաուժ։ Նախագծի հեղինակն է սիրողական ինժեներ Փերի Ուոթքինսը։ Նրա խոսքով՝ նախագծի շուրջ աշխատանքը տեւել է ավելի քան երկու տարի, հաղորդում է Autonews-ը։

Տեսականորեն, այդ ուժային կարգավորմամբ ֆուրգոնը կարող է հավաքել մինչեւ 483 կմ/ժ արագություն։ Սակայն Ուոթքինսն ընդգծել է, որ մեքենան չի հաղթահարի այդ արագությունը։ Նրա խոսքով՝ ավտոմեքենան լիովին կարող է հավաքել մինչեւ 260 կմ/ժ արագություն։ Ընդ որում՝ ֆուրգոնի մեջ պահպանվել է օրիգինալ շարժիչը։ Այդ իսկ պատճառով ավտոմեքենան կարող է տեղաշարժվել ընդհանուր կիրառման ճանապարհներին առանց ռեակտիվ սարքը գործադրելու։