Սինգապուրում ձերբակալվել է 41-ամյա տղամարդ կանացի ներքնազգեստի գողության համար։ Նա բերման էր ենթարկվել մի կնոջ բողոքից հետո, երբ վերջինս դիմել էր ոստիկանություն չորացնելու ենթակա ներքնազգեստի գողության կապակցությամբ, հաղորդում է Indepedndent-ը։

Ոստիկանությանը հաջողվել է պարզել հանցագործի ինքնությունը տեղախցիկների միջոցով։

Իրավապահպանները հայտնաբերել են գողի մոտ ավելի քան 2500 կանացի ներքնազգեստի կտոր։ Նրան սպառնում է մինչեւ երեք տարվա ազատազրկում կամ տուգանք։