ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից էր, ընտանիքի ավագ երեխան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աբովյանի համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ Գարեգինը 1 տարի առաջ էր բանակ զորակոչվել. «Ընտանիքում 3 երեխա էին։ Ինքը մեծն էր, մյուս երեխաները, եթե չեմ սխալվում 12, 16 տարեկան են։ Երիտասարդ ընտանիք են, ամուսիններով աշխատում են։ Հայրը 42 տարեկան է, աշխատանքի վայրից կանչեցինք, զինկոմի հետ տեղակցրեցինք։ Հավանաբար այսօր երեկոյան դին կբերեն»։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: