ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն իր (ANCA) հիասթափությունն է հայտնել ԱՄՆ-ին՝  Արցախում կայացած նախագահական ընտրությունների չճանաչման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում տարածած հայտարարության առնչությամբ:

Ինչպես նշվում է anca.org  կայքում, մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել:

Ըստ ANCA-ի՝ նման հայտարարությունները խաղաղության հարցը հետին պլան մղելուց բացի բիծ են քաշում ԱՄՆ-ի՝ ժողովրդավար ինքնորոշման հիմք հանդիսացող ազատ եւ ազնիվ ընտրությունների վերաբերյան հանձնառության վրա:

«Երբ խոսքը վերաբերում է ընտրություններին, Միացյալ Նահանգները կարող է միայն մեկ չափորոշիչ կիրառել՝ աներկբա աջակցություն ժողովրդավար ճանապարհով ընտրված կառավարություններին, որոնք իշխանություն են ստանում կառավարվողների համաձայնությամբ: Ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի այս շաբաթվա հայտարարությունը, որը վերաբերում էր արցախյան ընտրություններին, չի համապատասխանում ժողովրդավարության տվյալ չափանիշին»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Րաֆիի Համբարյանը:

Վրեջինիս համոզմամբ՝  ԱՄՆ իշխանությունները պետք է գովեին Արցախում ազատ եւ ազնիվ ընտրությունների անցկացումը: