2020 թվականին տնտեսական աճը Հայաստանում տնտեսության վրա կորոնավիրուսի պանդեմիայի ազդեցության ֆոնին կդանդաղի մինչեւ 2.2 տոկոս, նշվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) զեկույցի մեջ:

Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ տարածաշրջանի աճը համաճարակի ֆոնին կդանդաղի մինչեւ 2.2 տոկոս, այնուհետև 2021 թվականին նախատեսվում է մինչեւ 6.2 տոկոս վերականգնում:

Զեկույցի համաձայն` 2020 թվականին երկրի տնտեսության վրա COVID-19-ի ազդեցության ֆոնին «կանխատեսվում է աճի` մինչեւ 2.2 տոկոս դանդաղում», ինչից հետո 2021 թվականին այն կհասնի 4.5 տոկոսի` 2019 եւ 2020 թվականներին մեկնարկած բարեփոխումների շնորհիվ, որոնք կամրապնդնեն եւ կբարելավեն ենթակառուցվածքները, մարդկային կապիտալը, ֆինանսները եւ պետական կառավարումը: Զեկույցում նշվում է նաեւ, որ 2020-ին երկրում գնաճը փոքր-ինչ կարագանա` մինչեւ 2.8 տոկոս, իսկ 2021 թվականին այն կդանդաղի մինչեւ 2.2 տոկոս: