ՕՊԵՔ+ նավթի մի խումբ մատակարարներ քննարկում են օրական 10 մլն բարելով նավթի համաշխարհային մատակարարումը կրճատելու հարցը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ՕՊԵՔ-ի աղբյուրին։ Նա հավելել է, որ հաջորդիվ ցանկացած կրճատումը պետք է ներառի արտադրողներին միության սահմաններից դուրս։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց է անցկացրել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ եւ սպասում է, որ թագավորությունն ու Ռուսաստանը կկրճատեն նավթի արդյունահանումը օրական շուրջ 10 միլիոն բարելի չափով։

ԱՄՆ-ը ՕՊԵՔ-ի անդամ չէ եւ չի մասնակցել ՕՊԵՔ+ գործարքում՝ ի տարբերություն Սաուդյան Արաբիային եւ Ռուսաստանին։