Մարտի 24-ից Հայաստանի 7 հսկիչ անցակետերում հոսպիտալացվել է 172 ուղեւոր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Բացի այդ, լրացվել է 24 հազար 172 հասցե, իսկ մարտի 19-ի ինքնամեկուսացման մասին ծանուցում է ստացել ավելի քան 11 հազար մարդ: Սահմանին խստացված հսկողություն է. չափում են բոլորի ջերմությունն ու արտաքին զննություն է անցկացվում»,- նշեց նա:

Ավագյանը հավելեց, որ ողջ ինֆորմացիան ուղարկվել է առողջապահության նախարարություն, ոստիկանություն եւ պարետատուն: