Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման գագաթնակետը դեռ չի անցել, ամենաբարդ սցենարը չի կարելի բացառել, նախազգուշացրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընդ որում, նա շեշտել է, որ իշխանությունները անհրաժեշտ ջանքեր են գործադրում համաճարակի պայմաններում: Միշուստինը նաեւ մարզպետներին հորդորել է ապավինել կորոնավիրուսի վերաբերյալ բացառապես «Ռոսպոտրեբնադզոր»-ի կարծիքին:

Ապրիլի 2-ին ազգին ուղղված իր հեռուստաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ամբողջ ապրիլը երկրում ոչ աշխատանքային է լինելու: Պետության ղեկավարը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունում համաճարակի գագաթնակետը դեռ չի անցել: Նա հատկապես լուրջ է անվանել իրավիճակը Մոսկվայում:

Վերջին տվյալներով` Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 78 մարզում հասել է 4149-ի: Անցած 24 ժամվա ընթացքում 32 մարզում հաստատվել է 601 նոր դեպք: