Մարտի 24-ից մինչ օրս իրականացվել է 257 առեւտրային կազմակերպությունների մոնիթորինգ, որի հետեւանքով դրանցից 38-ի, ներառյալ մասնաճյուղերի գործունությունը դադարեցվել է 6 ժամով: Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության եւ աշխատանքի տեսչության ղեկավար Հակոբ Ավագյանը:

Նրա պարզաբանմամբ՝ խոսքն այն կազմակերպությունների մասին է, որոնց գործունեությունը պարետի որոշմամբ արգելված չէ:

«Մոնիթորինգ է անցկացվել նաեւ 68 տրանսպորտային ընկերություններում, որոնք իրականացում են կանոնավոր փոխադրումներ: Դրանցից երկուսը նախազգուշացվել է ախտահանման պահանջի առումով, որոնք հետո վերացվել են»,- նշեց Հակոբ Ավագյանը:

Նա հիշեցրեց, որ այն կազմակերպություններում, որտեղ մարդկանց հետ անմիջական շփում կա, պետք է պահպանեն որոշակի պահանջները՝ տարածքի ախտահանում, առավոտյան եւ երեկոյան աշխատակիցների ջերմության չափում, սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում, հանդերձարանի առկայություն:

«Խախտումներ հայտնաբերելու դեպքում առաջարկ է ներկայացվում պարետին 6 ժամով գործունեությունը դադարեցնելու մասին»,- ամփոփեց Հակոբ Ավագյանը: