Ազգային ժողովն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետական բյուջե՝ այդ ֆինանսական միջոցները համաճարակի կանխարգելման, վերահսկման եւ բուժման շրջանակներում արվող միջոցառումներին հատկացնելու նպատակով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա, նաեւ հավելել է. «Վերադարձվող ֆինանսական միջոցները ներառում են ամբողջ տարվա համար նախատեսված, սակայն դեռ չկնքված տարբեր պայմանագրերի ֆինանսավորման նպատակով հատկացված միջոցները, գործուղումների գծով 1-ին եռամսյակի համար նախատեսված, բայց փաստացի չծախսված եւ 2-րդ եռամսյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները, 2-րդ եռամսյակի համար նախատեսված ԱԺ շուրջ 700 աշխատակիցների եւ պատգամավորների պարգեւատրման ողջ ֆոնդը, ինչպես նաեւ ներկայացուցչական ծախսերի, էներգետիկ ծառայությունների եւ այլ բյուջետային տողերով նախատեսված միջոցներ»: