Կորոնավիրուսով պայմանավորված՝ նախնական կալանքի տակ գտնվող 2 անձ ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Կորոնավիրուսի համավարակով պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ նախաքննության փուլում գտնվող երկու գործով արդեն իսկ դատախազների նախաձեռնությամբ նախնական կալանքի տակ գտնվող երկու անձ ազատ է արձակվել. նրանց նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեանալու մասին խափանման միջոցը:

Գործընթացը շարունակվում է»,- գրել է նա։

Ավելի վաղ Դատախազությունը հայտնել էր, որ համավարակով պայմանավորված՝ Դատախազությունը կմիջնորդի վերանայել 20 կալանավորի խափանման միջոցը