Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնում ICE բորսայում աճել է 13.6 տոկոսով եւ հասել է մեկ բարելի դիմաց 34.02 դոլարի: Այս մասին են վկայում աճուրդային հարթակի տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Brent տեսակի նավթի գինն աճել է մինչև 34.48 դոլար բարելի դիմաց (+15.2 տոկոս), իսկ WTI տեսակի նավթի գինը բարձրացել է մինչեւ 27.76 դոլար բարելի դիմաց (+9.6 տոկոս):

Նավթի թանկացմանը զուգահեռ ռուսական ռուբլին սկսել է ամրապնդվել ԱՄՆ դոլարի եւ եվրոյի նկատմամբ: Այդպես, Մոսկվայի բորսայի աճուրդներին դոլարը նվազել է 0.8 տոկոսով եւ կազմել 76.64 ռուբլի, իսկ եվրոյի փոխարժեքն ընկել է 1.3 տոկոսով եւ կազմել է 82.80 ռուբլի: