«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի  կալանավոր Համլետ Ռաֆիկի Ղազարյանը ահազանգել է «Ժողովուրդ» օրաթերթին եւ լացակումած ներկայացրել , որ 8 ամիս է, ինչ ահազանգում է, խնդրում է ՝ օգնեն իրեն, հաղորդում է Armlur.am-ը: 

Մասնավորապես, վերջինս հայտնել է. «8 ամիս է գոռում-գոչում եմ, որ առողջական խնդիրներ ունեմ, է այդ մասին բարձրաձայնում եմ քրեակատորաղական հիմնարկի ղեկավարությանը: Անգամ մարտի 24-ին, այլ ելք չունենալով, ինքնավնասման գնացի՝ երակներս կտրեցի , բայց ոչ մեկ բանի տեղ չդրեց : Խնդրում եմ օգնեք, դիմում եմ գրել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, եթե ականջալուր չլինեն իմ առողջական վիճակին, ինքնասպանության կդիմեմ : Ոչ մի ձեւ իմ դիմումին չեն արձագանքում։ Խնդրում եմ, մարդ եմ , հիվանդ եմ , շատ առողջական խնդիրներ ունեմ»:

Ի դեմ մեզ հայտնի դարձավ, որ անգամ ամիսներ առաջ Համլետ Ղազարյանին տարել են քաղաքացիական հիվանդանոց, սակայն բժշկի ցուցումը չի եղել եւ նրան լյարդի վիրահատության չեն ենթարկել:

Ինչեւէ պատրաստ ենք հրապարակել նաեւ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի մեկնաբանությունը կալանավորի բարձարաձայնած խնդիրների մասով: Հավելելնք, որ Համլետ Ղազարյանը կալանավորվել է խարդախության համար հարուցված քրեական գործի շրջանակներում։