Այրվածքաբանության ազգային կենտրոնը կվերածվի կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Նոր մարտահրավերները պահանջում են արագ եւ էքստրաօրդինար որոշումներ։ Այս տեղափոխությունը պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի ծավալմամբ, որը կգործի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ծննդատան մասնաշենքում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան): Այրվածքաբանական ծառայությունը նույն ծավալով կմատուցվի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»,- գրել է նա։

Ավելի վաղ Այրվածքաբանության ազգային կենտրոն-ի տնօրեն Գեւորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ կենտրոնն անորոշ ժամկետով տեղափոխվել է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն։

«Սիրելի ընկերներ,

ցանկանում եմ տեղեկացնել, որ 03․04․2020թ-ից Այրվածքաբանության ազգային կենտրոն - ի այրվածքային բաժանմունքը անորոշ ժամկետով տեղափոխվել է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն։

Կենտրոնի հասցեն է ք․ Երեւան, Ֆանարջյան փողոց, 76 շենք։

Հեռախոսահամար՝ +374 10 23 68 29»,- գրել էր նա։