Իտալիայում եւ Ֆրանսիայում բնակարանների վաճառք է սկսվել մինչեւ 30 տոկոս զեղչով, հաղորդում է Knight Frank-ը:

«Անշարժ գույք գնելու հետաքրքրություն են ցուցաբերում հիմնականում եվրոպական երկրներում: 50 տոկոս զեղչով բնակարաններ գնելու հարցումներ են ստացվում Իտալիայում, Ֆրանսիայում եւ Իսպանիայում՝ երկրներ, որոնք ամենից շատ են տուժել կորոնավիրուսից»,- նշում են փորձագետները:

Մոտ ապագայում սակայն անշարժ գույքի պահանջարկի նվազեցում չի ակնկալվում. վերլուծաբանները նշում են, որ ներդրողներն այժմ ֆիզիկական հնարավորություն եւ ազատ ժամանակ ունեն՝ վերահսկելու շուկայի իրավիճակը: