Ապրիլի 2-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, ստուգել են Անտառամուտ գյուղի մի բնակչի տան բակը։ Հայտնաբերվել է փայտանյութ, որի վերաբերյալ տանտերը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Անտառամուտ գյուղի անտառում բենզասղոցով կտրել է 5 կանգուն ծառ եւ փայտանյութը տեղափոխել է իր տան բակ:

Բենզասղոցը վերցվել է:

Նախապատրաստվում են նյութեր: