Ապրիլի 2-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն իրականացրին Այնթապ գյուղի 28-ամյա մի բնակչի տանն ու նրա «Օպել Աստրա» մակնիշի մեքենայում։

Տանը հայտնաբերվեցին «ԻԺ» տիպի գազային ատրճանակ եւ մոտ 130 տարբեր տրամաչափի փամփուշտ, իսկ մեքենայում՝ կռփազենք ու մետաղյա բացովի մահակ:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական եւ քրեագիտական փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են։

Քննությունը շարունակվում է։