Երեկ «Բագրատաշեն» հսկիչ անցակետից կորոնավիրուսի կասկածով մարդիկ են հոսպիտալացվել:  Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության եւ աշխատանքի տեսչության ղեկավար Հակոբ Ավագյանը:

Նրա խոսքով՝ երեկ հսկիչ անցակետով անցել է ընդամենը 186 մարդ, որոնց թվում օտարերկրացիներ են եղել, ներառյալ բեռնատարների վարորդները:

«Այսօր այս անցակետը երկրում ամենածանրաբեռնվածն է, քանի որ փաստացի օդային հաղորդակցություն չկա»,- նշեց նա: