Ճապոնիայում յակուձա հանցավոր խմբավորման անդամների թվի կտրուկ անկում է գրանցվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով «Նիքքեյ» պարբերականին։

Այսպես, Ճապոնիայի Ոստիկանության գլխավոր վարչության տվյալներով, որոնց հղում է անում պարբերականը, 2019 թվականին երկրում եղել է ընդհանուր առմամբ շուրջ 14.4 հազար անդամ եւ հանցավոր խմբավորմանն անդամակցելու շուրջ 13.8 հազար թեկնածու։ Ինչպես նշել են ոստիկանությունում՝ դա ամենացածր ցուցանիշներն են  1958 թվականից ի վեր։

Ներկայում յակուձա խոշորագույն խմբավորումն է «Յամագուտի-գումի»-ն․ դրանում հաշվարկվում է շուրջ 9 հազար մարդ։ Երկրորդ տեղում է «Սումիյոսի-քայ»-ը, որում կա 4.5 հազար մասնակից։ «Ինագավա-քայ» խմբավորման մեջ հաշվարկվում է 3.4 հազար մասնակից, իսկ «Քոբե Յամագուտի-գումի»-ում՝ շուրջ 3 հազար մարդ 2015 թվականի դրությամբ։

Ոստիկանությունում պարզաբանել են, որ Ճապոնիայում յակուձայի թվի կրճատում է նկատվում արդեն 18 տարվա ընթացքում։ Դա կապված է ազդեցության ոլորտների վերաբաշխման եւ հանցավոր խմբավորումների ներսում կոնֆլիկտների, յակուձային ֆինանսական օգնություն ցուցաբերող ընկերությունների նկատմամբ պատժի խստացման, ինչպես նաեւ մաֆիայի դեմ տարածաշրջանային վարչությունների ջանքերի միավորման հետ։