Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 3200-ը, ապաքինվել է 17 935 մարդ: Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիյանուշ Ջահանպուրը, հաղորդում է IRNA-ն:

Մահվան դեպքերի թիվը հասել է 3294-ի:

«Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2715 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 53 183-ի»,- ասել է նա:

Նա նաեւ նշել է, որ ցավոք վերջին մեկ օրում մահացել է 134 մարդ:

«4035 պացիենտի վիճակը ծանր է»,- հավելել է Ջահանպուրը: