Ապրիլի 2-ին 5-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են մարտական հերթապահության նախապատրաստման գործնական պարապմունքներ մարտական հերթափոխի մեկնող զինծառայողների հետ:

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից,  ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են անձնակազմի պատրաստության աստիճանը, մարտական դիրքերի ավագներին հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման, ծառայության կազմակերպման և իրականացման վերաբերյալ: