Չնայած համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի պանդեմիայի ազդեցության՝ Tesla-ն մեծացնում է էլեկտրամոբիլների արտադրությունը, հաղորդում է DW-ը:

2020 թվականի առաջին եռամսյակում Tesla-ին հաջողվել է ծրագրվածից շատ մեքենա թողարկել, ավելի կոնկրետ՝ 102 672 մեքենա:

Ընդ որում, կոնցեռնի տվյալներով՝ Շանհայում Tesla-ի գործարանը արտադրության ռեկորդային մակարդակ է ցույց տվել՝ չնայած անբարենպաստ պայմաններին:

Ինչ վերաբերում է վաճառքի մակարդակին, ապա ավտոարտադրողի տվյալներով՝ հունվարի 1-ից մարտի 31-ւը հաջողվել է վաճառել  88 400 էլեկտրամոբիլ: