2020 թվականին նավթի մեկ բարելի գինը կտատանվի 40-45 դոլարի սահմաններում, ինչը շատ լավ է ավանդական նավթի արտահանողների համար, այդ թվում` Ռուսաստանի եւ  Սաուդյան Արաբիայի, եւ շատ վտանգավոր է թերթաքարային նավթի արտահանման համաշխարհային առաջատարի` ԱՄՆ-ի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

«Արդեն հիմա մենք տեսնում ենք, որ վերջերս թերթաքարային նավթ արդյունահանող ամերիկյան մի շարք ընկերություններ դադարեցնում են իրենց գործունեությունը: Ռուսաստանն արդեն 2019-ին անհարմարություն էր զգում ՕՊԵԿ+ համաձայնագրի շրջանակներում նավթի արդյունահանման կրճատման հետ կապված, քանի որ թերթաքարային նավթի հեռանկար էր բացվում, որը տեղավորվում է Թրամփի ռազմավարության մեջ, ով այն ժամանկ հայտարարեց «ամերիկյան էներգետիկ գերիշխանության ոսկե դարաշրջանի» սկզբի մասին:

ԱՄՆ-ի հաշվարկը հիմնված էր թերթաքարային նավթի արդյունահանման աճի վրա, որն այժմ կազմում է աշխարհի 20 տոկոսը` ապահովելով Վաշինգտոնի առաջատարությունը: Բնականաբար, Ռուսաստանը չկարողացավ համակերպվել այս մտքի հետ, քանի որ դա նահանգներին տարեկան 50 միլիարդ դոլար էր բերում: Սակայն այսպիսի իրավիճակ էր պահպանվում, մինչեւ նավթի գինը չընկավ 40 դոլարի սահմաններում:

Ներկայիս գինը որոշ չափով ձեռնտու է Ռուսաստանին եւ Սաուդյան Արաբիային, որոնք համեմատաբար էժան նավթ են արտյունաբերում, իսկ հիմնական տուժած կողմը դեռ մնում է Վաշինգտոնը»,- պարզաբանեց նա:

Միեւնույն ժամանակ, փորձագետը նշեց, որ 20-օրյա անկումից հետո ԱՄՆ նախագահի եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի միջեւ բանակցությունների արդյունքում գները կրկին սկսեցին թանկանալ, ինչը, հավանաբար, կարճաժամկետ բնույթ է կրելու` հաշվի առնելով ճգնաժամը:
«Գները նորից կընկնեն, իսկ ամռանը մոտ կարելի է որոշակի կայությունուն սկնկալել»,- եզրափակեց Դավթյանը: