ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտնել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի կանխարգելումը զսպելու համար ամբողջ աշխարհում մարտական գործողությունները դադարեցնելու կոչը ներկայում սատարել է 70 երկիր, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կոչը սատարում են էլ ավելի մեծ թվով երկրներ՝ ներկայում շուրջ 70 երկիր, ինչպես նաեւ կրոնական գործընկերները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի խաղաղության դեսպանները»,-ասել է նա։

Խաղաղության կոչը սատարել են նաեւ հակամարտության կողմերը, այդ թվում՝ Կամերունը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Կոլումբիան, Լիբիան, Մյանմեն, Հարավային Սուդանը, Եմենը, ինչպես նաեւ Ֆիլիպիններն ու Ուկրաինան։ «Միեւնույն ժամանակ կա մեծ տարբերություն հռչակագրերի եւ գործողությունների միջեւ՝ տարբերություն բառերի եւ դրանց իրականացման միջեւ»,-փաստել է Գուտերիշը։