Միջազգային չվերթները, որոնք տեղափոխում են ՌԴ քաղաքացիներին դեպի Ռուսաստան, կկասեցվեն ապրիլի 4-ին՝ Մոսկվայի ժամանակով  00:00-ին։ Այդ մասին ուրբաթ լրագրողներին հայտնել են նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մեր քաղաքացիների առողջությունն առավելագույնս պաշտպանելու եւ Ռուսաստանի Դաշնության տարածքում կորոնավիրուսային վարակի հիվանդության նոր դեպքերի ալիքը կրճատելու նպատակով 2020 թվականի ապրիլի 4-ից՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից, ժամանակավորապես դադարեցվում են միջազգային ավիաչվերթները Ռուսաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար»,-հայտնել են շտաբում։

ՌԴ կառավարությունը նաեւ կձեւավորի ռուսաստանցիներին արտերկրից հայրենիք կանչելու ժամանակացույց։ Արտերկրում մնացած քաղաքացիներին կցուցաբերվի սոցիալական օգնություն։

Նաեւ հաղորդվում է ՌԴ ԱԳՆ կողմից 500 մլն ռուբլի հատկացնելու մասին արտերկրում ՌԴ քաղաքացիների կացությունը կազմակերպելու համար։ «Այդ միջոցները կհատկացվեն օտարերկրյա պետություններում նրանց ժամանակավոր կացությունն ապահովելու համար»,-պարզաբանել են շտաբում։