«Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը  ֆեյսբուքում գրել է.

«Քանի որ հաշվետու եմ հանրության առջև. խոստացել էի Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնը մոռացության մատնելու մասին գրառում չանել, քանի որ ԱԴ է:

Նախօրեին ՀՀ վարչապետի մոտ քաղաքաշինության հարցերով խորհրդակցություն է տեղի ունեցել: Մասնակցել են պատկան կոմիտեի և Երևանի քաղաքապեռարանի ղեկավարները: Ստիպված հիշեցնում եմ. Մաթևոսյան կենտրոնի վերաբերյալ 2019 սեպտեմբերի 18-ի Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը չի կատարվել առ այսօր: Անցել է կես տարի: Նախքան ոլորտի վերաբերյալ նոր խորհրդակցությամբ նոր հանձնարարականները` հարգելի ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյան, հետամուտ եղեք, որ նախորդները կենսագործվեն: ԱԴ պայմաններում դա առավել քան կենսակաորեն անհրաժեշտ է: Կարող է նույնիսկ նախադեպ ստեղծել ուղղահայաց մեխանիզմների գործունակությունը ստուգելու և սաբոտաժ անողներին բացահայտելու համար: Քաղաքաշինության բնագավառում ներդրում չկորցնել ու համար կարևոր բաներ եմ ասում: Վերջապես հասկանան թող Ձեր հանձնարարականը տապալածները, որ դա պատժվում է:

Մի երկու օրից մանրամասն, կետ առ կետ կգրեմ սրա մասին: Բավական է: Մարտահրավերներն ավելի քան լուրջ են»: