ԱՄՆ կառավարությունը խորհուրդ է տալիս բնակչությանը դիմակներ կրել` կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ սա կամավոր գործ է յուրաքանչյուր քաղաքացու համար:

«Ես դա անձամբ չեմ անի»,- մեջբերում է ԱՄՆ վարչակազմի ղեկավարին USA TODAY-ը:

Թրամփի խոսքով` ինքը չի կարող իրեն դիմակով պատկերացնել Սպիտակ տանը նախագահների, վարչապետերի, «բռնապետների», թագավորների եւ թագուհիների հետ շփման ժամանակ: Քաղաքական գործիչը շեշտել է, որ նոր միջոցը չի փոխարինում նախկինում առաջարկված պաշտպանության միջոցներին, այլ լրացնում է դրանք: