Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակմանն հետեւանքով 160 մարդ է մահացել: Այս տվյալները շաբաթ օրը ներկայացրել է Իսլամական հանրապետության առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Կիյանուշ Ջահանպուրը:

«Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը երկրում 2.560 է: Վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը հասել է 55.743-ի»,- նրա խոսքերը մեջբերում է Fars գործաալությունը:

Ջահանպուրը նշել է, որ «24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի պատճառով մահացել է 158 մարդ, մահացության ընդհանուր թիվը ներկայումս 4545 մարդ է կազմում»: