Մայիսի վերջին C/2019Y4 Atlas գիսաստղը կմոտենա Արեւին, որի միջուկում խիստ թունավոր եւ հրավտանգավոր ցիան գազ է (CN2) պարունակվում: Երկնային մարմինը կարելի է պարզ տեսնել Երկրից. թունավոր գիսաստղն ամենապայծառը կլինի մեր հորիզոնում վերջին յոթ տարվա ընթացքում: Իր պայծառությամբ այն դա չի զիջի Մեծ արջի աստղերին:

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է աստղագետ, Մոսկովյան աստղադիտարանի աշխատակցուհի Լյուդմիլա Կոշմանը, արեւային քամուց C/2019Y4 Atlas-ի մոտ պայծառ պոչեր են գոյանում` գազու եւ փոշու:

Գիսաստղը Երկրին ամենամոտը կլինի մայիսի 24-ին: Այս հեռավորությունը 117 միլիոն կմ է, իսկ, ահա, մայիսի 31-ին այն Արեւին մոտ կլինի 38 միլիոն կմ-ով:

Թունավոր գիսաստղը հայտնաբերվել է նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին, այն ժամանկ դրա չափը աննշան էր, բայց այս ընթացքում թռչող երկնային մարմնի պայծառությունն աճել է:

Մոտենալով Արեւին` այն սկսում է արագորեն գոլորշիանալ: C/2019Y4 Atlas-ը երկարաժամանակահատված է: Ավելի վաղ այն թռել է Երկրի կողքով, երբ կառուցվում էին եգիպտական բուրգերը:

Մարդիկ կտեսնեն գիսաստղի կանաչ գույնը, որը նրան հաղորդում է ցիանը, չէ որ ուլտրամանուշակագույն ճառագայթումը գրգռում է նրա մոլեկուլները, եւ դրանք սկսում են լուսածորալ: