Ֆրանսիական ոստիկանությունը շաբաթ օրը մի տղամարդու է ձերբակալել, ով Ռոման-սյուր-Իզեր քաղաքի կենտրոնում (Դրոմ դեպարտամենտ) դանակով հարձակվել էր անցորդների վրա: Ինչպես հայտնում է BFM-ը, առնվազն յոթ մարդ է տուժել:

Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 11:00-ին: Տուժածներից մեկը ծանր վիճակում է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հարձակվողի դրդապատճառներն այժմ պարզվում են: Ահաբեկչությունների հետաքննությամբ զբաղվող դատախազության ստորաբաժանումը դեռ չի մասնակցում գործի քննությանը: