Շաբաթ օրը` ապրիլի 4-ին, Իսրայելի առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել կորոնավիրուսի վերաբերյալ: Այս պահի դրությամբ երկրում COVID-19-ի 7589 դեպք է գրանցվել (օրական 559 նոր դեպք): 43 հիվանդ մահացել է: Կորոնավիրուսով վարակված եւս մի իսրայելացի մահացել է Իտալիայում: Մահացածների տարիքը 49-98 է (միջին տարիքը մոտ 80 տարեկան), փոխանցում է Newsru.co.il-ը:

115 հիվանդ ծանր վիճակում է (նրանցից 98-ին թոքերի արհեստական օդափոխության սարքեր են միացված), 166-ը գտնվում է միջին ծանրության վիճակում, մյուսների մոտ հիվանդությունը հեշտ է ընթանում:

427 հիվանդ առողջացել է կորոնավիրուսից: 747 վարակված գտնվում է հիվանդանոցներում, 1220-ի դեպքում որոշում է կայացվում հոսպիտալացման նպատակահարմարության մասին, 4436 մարդ հիվանդությունը տանում է տնային պայմաններում, 718-ը` հատուկ հագեցված հյուրանոցային սենյակներում: