«Արմավիրի մարզի մի շարք գյուղերում մեղուների թունավորում է գրանցվել։ Խնդրում ենք տարածել»:
։
Այս առնչությամբ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը քիչ առաջ ֆեյսբության հետևյալ գրառումն է արել.
«Հարգելիներս, հենց նոր ինձ հետ կապվեց Արմավիրի մարզպետը և տեղեկացրեց, որ կապ են հաստատել Գյուղատնտեսության տեսչության հետ և տեսչության աշխատակիցներն ու մարզպետարանի գյուղ բաժնի աշխատակիցները պետք է նմուշառում անեն և հանրապետական լաբորատորիայում պարզեն պատճառները։ Ես բնակիչներին փոխանցել եմ բոլոր մեղվապահ խորհրդատուների կոնտակտները, որոնք դուք փոխանցեցիք։ Առաջնային վարկածն է «սեզոնային տիզը»։ Շնորհակալ եմ արագ արձագանքելու համար։
Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն էլ է զբաղվում և մասնագետները հիմա խորհրդատվություն կտրամադրեն բնակիչներին»։