Հայաստանի «ղեկավարությունը» հիմնականում զբաղված է ինքնաարդարացմամբ, հատկապես ծանր են տանում Վրաստանի հետ համեմատությունը։ Այս մասին իր «Պոպուլիզմի մահը» վերնագրված գրառումում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Ճգնաժամային պահերին մարդկանց մոտ բնազդներն են սկսում գործել։ Փորձը ցույց տվեց, որ նաև պետությունների մոտ։

Չեխիան բռնագրավվել է Իտալիայի համար նախատեսված բժշկական պիտույքների չինական հումանիտար օգնությունը, ԱՄՆ-ն Չինաստանում երեք անգամ թանկ գնով գնել է Ֆրանսիայի համար նախատեսված դիմակները, իսրայելական հատուկ ծառայությունը՝ ՄՈՍԱԴ-ը, հատուկ գործողություն է իրականացրել դիմակներ և թոքերի համար նախատեսված սարքավորումներ հայթայթելու համար՝ արտերկրում բնականաբար։ Ցուցակը կարելի է շարունակել։ Սեփական քաղաքացիների կյանքն բարոյական նորմերից բարձր է՝ բնազդներ։

Երկրների ղեկավարները հաշվետվություններ են ներկայացնում իրենց պաշարների ու անհրաժեշտ բժշկական սարքավորումների համալրման մասին, իսկ մասնագետները իրազեկում են հանրությանը, նաև քննարկումներ են կազմակերպում։ Սա Հայաստանին չի վերաբերվում։

Հայաստանի "ղեկավարությունը" հիմնականում զբաղված է ինքնաարդարացմամբ, հատկապես ծանր են տանում Վրաստանի հետ համեմատությունը։ Ոչ կոմպետենտության նման ակնհայտ ցուցադրության հետ դժվար է հաշտվելը։

Հեղափոխական պոպուլիզմը պարտություն է կրում, երբ կյանքը կոնկրետանում է, իսկ ձախողումներն ու ձեռքբերումներն արդեն կարելի է թվերով արտահայտվել։

Մոտենում է պահը, երբ "հեղափոխականները" հանդուրժողականության կոչերով են հանդես գալու։ Դժվար թե դա ազդեցություն ունենա։

Բայց դա հետո, հիմա սպասում ենք սարքավորումների ու բժշկական պիտույքների ձեռքբերման մասին իրազեկում։ ԱԱԾ-ից էլ, ինչպես ՄԱՍԱԴ-ի հատուկ գործողությունը, բնականաբար, չենք էլ ակնկալում։ Դա ասֆալտին փռել չի, դրա համար հմտություն ու դուխ է պետք ունենալ»,- գրել է նա։