Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Սիսին շաբաթ հրահանգել է համավարակի պատճառով մեկ տարով հետաձգել խոշոր ազգային նախագծերի բացումը։ Այս մասին Սիսիի հետ հանդիպումից հետո հայտնել է պետության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Բասամ Ռադին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ռադիի խոսքերով՝ նոր կորոնավիրուսի հետ կապված՝ «նախագահը հանձնարարել է 2021 թվական տեղափոխել այս տարի նախատեսված խոշոր ազգային նախագծերի մեկնարկը, որոնց թվում են կառավարական գերատեսչությունների, դեսպանությունների տեղափոխումը նոր վարչական մայրաքաղաք, Մեծ եգիպտական թանգարանի բացումը բուրգերի մոտ, ինչպես նաեւ Եգիպտական քաղաքակրթության թանգարանի բացումը»։

Եգիպտոսում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1000-ի, մահացածների թիվը 66 է, ապաքինվածներինը՝ 216։