ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Սոնա անունով փոքրիկ աղջնակի նամակին իր պատասխանը։

Սոնայի նամակում ասվում է՝

«Սիրելի պարետ Ավինյան, Երևանի տանը այլևս չեմ դիմանում, ուզում եմ հայրիկիս հետ գյուղ գնալ, խնդրում եմ ոստիկաններին ասեք, որ ճանապարհը չփակեն»:

Տիգրան Ավինյանն էլ պատասխանել է՝

«Սիրելի՛ Սոնա,

Շնորհակալ եմ, որ հետևում ես պարետատան սահմանած կանոններին:

Շատ եմ ցավում, որ չես կարող հայրիկիդ հետ գյուղ գնալ: Հավատա՝ բոլոր սահմանափակումները միայն քո, ընտանիքիդ, ընկերներիդ, մեր բոլորի առողջության համար են:

Այս ամենը ժամանակավոր է, և շատ շուտով դու և մյուս փոքրիկները դարձյալ դպրոց եք հաճախելու ու խաղալու եք բակում:

Առո՛ղջ եղիր»: