Բրիտանիայի վաչապետ Բորիս Ջոնսոնի հարսնացու Քերի Սայմոնդսը հայտնել է, որ արդեն մեկ շաբաթ է կորնավիրուսի ախտանիշներով տանն է գտնվում։

«Ես անցյալ շաբաթը անկողնու մեջ եմ անցկացրել՝ կորոնավիրուսի հիմանկան ախտանիշներով։ Ինձ պետք չէր թեսթ անել, եւ յոթ օր հանգստանալուց հետո ես ինձ լավ եմ զգում ու ապաքինվում եմ»,- Twitter-ում գրել է Սայմոնդսը։

Նա հավելել է, թե «ակնհայտ է, որ շատ տագնապալի է հղի լինելով հիվանդանալ COVID-19-ով»։

Բրիտանացի վարչապետն ինքը արդեն մեկ շաբաթ է նույնպես կորոնավիրուսով վարակվելու պատճառով ինքնամեկուսացման մեջ է։

Ավելի վաղ 55-ամյա Ջոնսոնը եւ նրա 31-ամյա ընկերուհի Քերի Սայմոնդսը հայտարարել էին, որ նշանվել են եւ ամռան սկզբին ծնողներ կդառնան։ Սայմոնդսը Instagram-ում հայտնել էր, որ նշանադրությունը անցյալ տարվա վերջին է տեղի ունեցել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ջոնսոնը եւ Սայմոնդսը չամուսնացած առաջին զույգն են Դաունիգ-սթրիթում, ինչպես նաեւ Սայմոնդսը Բրիտանիայի պատմության մեջ վարչապետի ամենաերիտասարդ զուգընկերն է։ Սայմոնդսի հետ կապն է եղել Մարինա Ուիլերից Ջոնսոնի ամուսնալուծվելու հիմնական պատճառը, որի հետ նա չորս զավակ ունի։