Ստամբուլում կորոնավիրուսից ազգությամբ հայ տարեց տղամարդ է մահացել:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը` նշելով, որ համայնքում խուճապ չկա, այլ կա զգուշավորության մթնոլորտ:

«Հայերի շրջանում վարակվածների  թիվը մոտ երկու տասնյակի է հասնում, կոնկրետ թիվ չկա, ոմանք արդեն ապաքինվում են: Նրանք գտնվում են ինչպես հայկական հիվանդանոցում, այնպես էլ այլ հիվանդանոցներում»,- ասաց նա: