ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ երկրում սպասվում են բազմաթիվ մահեր կորոնավիրուսից, հաղորդում է Reuters-ը։

«Կլինեն շատ մահեր․․․ Մենք մոտենում ենք ժամանակներին, երբ դա կլինի սարսափելի։ Մենք, հավանաբար, երբեք չեք տեսել այդպիսի թվեր․ հնարավոր է Առաջին կամ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նա։

ԱՄՆ նախագահը նաեւ մեկնաբանել է քննադատությունները, որ դաշնային կառավարությունը չի կատարել բավարար աշխատանք թոքերի արհեստական օդափոխման սարքեր ձեռքբերելու ուղղությամբ, որոնց կարիքն ունեն կորոնավիրուսի հետեւանքով ծանր վիճակում գտնվող հիվանդները։

Այդ կապակցությամբ նա ընդգծել է, որ բազմաթիվ նահանգապետեր խնդրել են ավելի մեծ թվով ԹԱՕ սարքեր, քան անհրաժեշտ է։

«Դեֆիցիտից խուսափելը հանգեցրել է բարձրացված պահանջարկի»,-նշել է նա։