Շրի Լանկայի բանտերից ավելի քան 2 900 կալանավոր է ազատ արձակվել երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում, հաղորդում է Associated Press-ը։

Ըստ երկրի նախագահի գրասենյակի հայտարարության՝ մարտի 17-ից 2961 կալանավոր է ազատ արձակվել գրավի դիմաց։

Ինչպես նշում են Շրի Լանկայի իշխանությունները, երկրի բանտերը գերծանրաբեռնված են, եւ դրանցից յուրաքանչյուրում պահվում է 26 000 մարդ 10 000-ի փոխարեն։

Երկրի քրեակատարողական հաստատություններում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցեր բանտերում կորոնավիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատ սահմանված ակով սահմանված նոր կոշտ միջոցների դեմ։

Մասնավորապես, արգելված են կալանավորներին տեսակցությունները։

Հիշեցնենք, որ մարտի 20-ից երկրում սահմանված է պարետային ժամ։ Հաստատված է նոր տիպի կորոնավիրուսով վարակման 166 դեպք, հիվանդության հետեւանքով մահացել է 5 մարդ։