Իլինոյսից զույգն ինքնասպան է եղել՝ կասկածելով իրենց մոտ կորոնավիրուս, հաղորդում է Fox News-ը։

Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի Լոքպորտ Թաունշիփ քաղաքում։

Ուիլ շրջանի շերիֆի գրասենյակի ներկայացուցիչները ժամանել են Պատրիկ Ջեսերնիկի եւ Շերիլ Շրիֆերի տան մոտ նրանց բարեկամների խնդրանքով, որոնք անհանգստացել էին զույգից լուրեր չստանալու պատճառով։

Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են զույգի դիերը գլխի շրջանում հրազենային վնասվածքներով։

Իրավապահները հայտնաբերել էին նաեւ ատրճանակն ու երկու կրակած փամփուշտները։

Շերիֆի գրասենյակում հայտնել են, որ բռնության հետքեր չեն եղել տանը։

Ընդ որում՝ ավելի վաղ հարեւաններից բողոքներ չեն ստացվել զույգի հասցեին, եւ նրանք շփում չեն ունեցել ոստիկանության հետ։

Դեպքի վայր ժամանած բարեկամները պատմել են ոստիկաններին, որ Ջեսերնիկը վախենում էր, որ նա եւ իր կինը վարակված են COVID-19-ով։

Ավելի վաղ Շրիֆերը հետազոտվել էր կորոնավիրուսի համար, քանի որ բողոքում էր շնչահեղձության պատճառով։

Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով՝ ինքնասպան եղած ամուսիններից ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել COVID-19։