Ավստրիայի կառավարությունը մտադիր է օգտագործել գտնվելու վայրի մասին սմարթֆոնների տվյալները կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այդ մասին շաբաթ՝ ապրիլի 4-ին, լրագրողներին հայտարարել է երկրի կանցլեր Սեբաստիան Կուրցը, հաղորդում է DW-ը։

Երկու միլիոն ավստրիացի չունի սմարթֆոն, ուստի կառավարությունը դիտարկում է նրանց օղազարդեր (բրելոկ) բաժանելու տարբերակը, որոնք կհաղորդեն գտնվելու վայրի մասին։

Կուրցը նշել է, որ SARS-CoV-2-ի դեմ պայքարի լրացուցիչ միջոցներն անհրաժեշտ են, քանի որ Ավստրիան մտադիր է առաջիկայում թուլացնել տնից դուրս գալու արգելքը երկրում։

Բջջային հեռախոսներով գտնվելու վայրը պարզելու հետ մեկտեղ անհրաժեշտ է կորոնավիրուսի արագ թեստավորում եւ վարակվածների հետ շփում ունեցող անձանց մեկուսացում, նշել է Կուրցը։

Դեռ ավելին, նրա խոսքով՝ հատկապես անհրաժեշտ է պաշտպանել ռիսկի խմբերը, շարունակել հեռավորոթյուն պահպանել մարդկան միջեւ ու լայնորեն կիրառել դիմակների պարտադիր կրման պահանջը։ Ավստրիայում այժմ առնվազն 12 հազար մարդ է վարակված կորոնավիրուսով, մահացել է 186 քաղաքացի։