Ապրիլի 5-ի առավոտյան Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 8 դեպք։ Այդ տվյալները դուրս են բերվել StopCoV.ge կառավարական կայքից, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն։

Ներկայում Վրաստանում հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 170-ի։ Վերջին օրվա ընթացքում վարակվել է 12 մարդ։

Ներկայում վրացական հիվանդանոցներում շարունակում է բուժվել 133 մարդ, 36 պացիենտ ապաքինվել է եւ դուրս գրվել հիվանդանոցից։

Բացի այդ, ապրիլի 4-ին Վրաստանում գրանցվել էր նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված մահվան առաջին դեպքը։ Թբիլիսիի համալսարանական հիվանդանոցում մահացել էր 79-ամյա կին, որի մոտ թոքաբորբ էր ուղեկցվող ծանր պաթոլոգիայի ֆոնին։

Կարանտինում գտնվում է 5 067 քաղաքացի, իսկ հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ՝ 330 մարդ։