Մոսկվայի շտապ օգնության ղեկավար Նիկոլայ Պլավունովի մոտ կորոնավիրուս է կասկածվել, հաղորդում է ՌԵՆ ՏՎ-ն:

ՌԵՆ ՏՎ-ի տեղեկություններով՝ նա ինքնամեկուսացվել է իր աշխատասենյակում:

Պլավունովին որոշել էին հետազոտել, երբ COVID-19-ով վարակվել էր իր առաջին տեղակալ Դմիտրի Գավրիլովը եւ բժշկական գծով տեղակալ Գեորգի Վվեդենսկին:

Ներկայումս, ըստ ՌԵՆ ՏՎ-ի, հետազոտվում են մայրաքաղաքային շտապ օգնության ղեկավարության մյուս աշխատակիցները: Ավելի վաղ այդ մասին հայտնել էր նաեւ Mash Telegram-ալիքը: