Շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նյու Յորք 1000 հոգուց կազմված ռազմաբժշկական անձնակազմ ուղարկելու մասին կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարելու համար՝ նախազգուշացնելով, որ հաջորդ շաբաթը կլինի առավել ծանր, հաղորդում է CNBC-ը։

«Դա կլինի, ըստ ամենայնի, ամենադաժան շաբաթը․․․եւ կլինեն բազմաթիվ մահեր, ցավոք»,-նշել է ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։

Դեռեւս հայտնի չէ, թե ինչպես եւ որտեղ կգործադրվեն զորքերը Նյու Յորքում, որը դարձել է պանդեմիայի էպիկենտրոնը։

«Նրանք գնում են պատերազմ։ Նրանք գնում են մարտի դաշտ, որի համար իրանականում նրանք երբեք չեն պատրաստվել»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակտիվացրել է Ազգային գվարդիան Կալֆոռնիա, Նյու Յորք եւ Վաշինգտոն նահանգներում։

Նյու Յորք քաղաքում գրանցված է կորոնավիրուսով վարակման առնվազն 57 159 դեպք։

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյի խոսքով՝ նահանգում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսով վարակման 113 704 դեպք։