Շաբաթ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտնել է, որ Չինաստանի կառավարությունը ցուցաբերում է աջակցություն Նյու Յորք նահանգին թվով 1 000 թոքերի արհեստական օդափոխման (ԹԱՕ) սարք մատակարարելու հարցում, հաղորդում է  Associated Press-ը:

Ընդ որում՝ նա ընդգծել է ծայրահեղ միջոցների կարեւորությունը, որոնք ձեռնարկում է կառավարությունը ԹԱՕ սարքեր ձեռքբերելու համար:

«Մենք բոլորս միեւնույն ճակատամարտում ենք ներքաշված: Եւ այդ մարտը դադարեցնում է վիրուսի տարածումը»,-նշել է Կուոմոն՝ ընդգծելով, որ Օրեգոն նահանգը նույնպես ուղարկել է ԱՄՆ-ում պանդեմիայի էպիկենտրոն դարձած Նյու Յորքին 140 ԹԱՕ սարք:

Ամերիկայի նահանգների ղեկավարները շտապում են ձեռքբերել բժշկական սարքավորում, որն անհրաժեշտ է կորոնավիրուսի բուժման համար, եւ այդ նպատակով դիմում են տարբեր երկրներին, նահանգներին եւ ընկերություններին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ նահանգների իշխանությունները դիմում են կառավարությանը՝ պահանջելով ավելի մեծ քանակությամբ բժշկական սարքավորումներ, քան անհրաժեշտ է: