Ռյազանի մարզում նախօրեին տղամարդը սպանել է հինգ մարդու իր շենքի շքամուտքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեին։

Հետաքննության վարկածով՝ 1988 թվականին ծնված տղամարդն իր տան պատշգամբից նկատողություն է արել մի խումբ երիտասարդներին, որոնք բարձր խոսում էին փողոցում՝ նրա պատուհանի տակ։

Տեղի է ունեցել լեզվակռիվ, որից հետո տղամարդը, որսորդական զենքը ձեռքին, դուրս է եկել շքամուտք եւ կրակել չորս երիտասարդ տղամարդկանց եւ կնոջ ուղղությամբ։ Ստացված վնասվածքներից նրանք բոլորը տեղում մահացել են։

Զենքը գրանցված էր եւ գտնվում էր կասկածյալի տանը։

Հրաձիգին ձերբակալել են։ Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը։

Հարցուվել է քննչական գործ ՔՕ 105 հոդվածի հատկանիշներով՝ «Երկու եւ ավելի անձանց սպանություն»։

Պարզվում են դեպքի հանգամանքները, հարցաքննվում են վկաները։

Տղամարդու բնակարանում կատարվել է խուզարկություն, առգրավվել է հանցագործության զենքը։ Առաջիկայում կնշանակվեն անհրաժեշտ փորձաքննությունները։

Քննչական մարմինը մտադիր է կասկածյալին կալանավորելու միջնորդություն ներկայացնել։