Անգիայի եւ Ուելսի շուրջ 4 000 ազատ կալանավոր ազատ կարձակվի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում, հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով Արդարադատության նախարարությանը;

Աստիճանական ազատման համար ենթակա են անձինք, որոնց ժամկետը կլրանա առավելագույնը երկու ամիս անց:

Նվազագույն ռիսկ ներկայացնող օրինախախտներին կհետեւեն էլեկտրոնիկայի օգնությամբ եւ կրկին կկալանավորեն անգամ ամենափոքր մտահոգության դեպքում:

Սեռական բռնության համար դատապարտված, ինչպես նաեւ երեխաներին ու ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող անձինք կմնան ճաղերի հետեւում:

Այդ որոշումը կայացվել է 29 բանտերում կորոնավիրուսով վարակվելու 88 հաստատված դեպքերից հետո: Եւս 1200 կալանավոր ինքնամեկուսացվել է: