Մասնավոր ինքնաթիռներով ավելի քան 300 օդաչուներ միավորել են ջանքերը՝ ստեղծելով կամավորների խմբեր, որոնք օգտագործում են իրենց մասնավոր ինքնաթիռներն ամբողջ երկրում բժշկական սարքավորումներ մատակարարելու համար, հաղորդում է Associated Press-ը:

«Օդաչուները՝ ժողովրդին» նախագիծը ստեղծվել է կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում երկրի իշխանություններին օգնելու նպատակով՝ մատակարարելով առաքանիները երկրի ցանկացած տարածքում հնարավորինս սեղմ ժամկետներում:

Այդ ծառայությունն իրականացվում է անվճար, իսկ օդաչուները սեփական միջոցներով են վճարում իրենք ինքնաթիռների վառելիքի դիմաց:

Երկրում ձեւավորվել է 200 օդակայաններից կազմված ցանց, որոնցից կարող են օգտվել կամավոր օդաչուները:

Խմբի անդամները հայտարարում են, որ իրենց նպատակը ցանկացած հիվանդանոցներ, կլինիկաներ եւ ցանկացած այլ վայր երկու ժամվա ընթացքում անհրաժեշտ ապրանքներ փոխադրելն է: