Դերասանուհի Պատրիսիա Բոսուորթը, որն ավելի ուշ դարձել էր այնպիսի հոլիվուդյան աստղերի կենսագիրը, ինչպիսիք են Մարլոն Բրանդոն եւ Մոնթգոմերի Քլիֆթը, մահացել է նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված բարդացումների հետեւանքով, հաղորդում է ABC News-ը։

Նշվում է, որ դերասանուհին 86 տարեկան էր։

Բոսուորթի խորթ դուստր Ֆի Խաթսավը հայտնել է The New York Times-ին, որ Բոսուորթի մոտ թոքաբորբ էր կորոնավիրուսի հետեւանքով, որը հանգեցրել էր դերասանուհու մահվան։

Բոսուորթը նկարահանվել է «Դայակի պատմությունը» ֆիլմում Օդրի Հեփբերնի հետ 1959 թվականին։ Նա գրել է նաեւ հանրահայտ լուսանկարչուհի Դիանա Արբուսի կենսագրությունը։

Հենց այդ գիրքն է «Մորթի․ Դիանա Արբուսի երեւակայական դիմանկարը» հայտնի ֆիլմի սցենարի հիմքում, որը նկարահանվել է 2006 թվականին գլխավոր դերում Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ։